Skip to main content

«Հայաստան» խմբակցությունից ներկայացուցիչ կմասնակցի «Պատիվ ունեմ» խմբակցության՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ հայտարարության նախագծի լսումներին. Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցությունից ներկայացուցիչ կմասնակցի «Պատիվ ունեմ» խմբակցության՝ «Ազգային ճգնաժամի, կառավարման ձախողման հիմքերով ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի լսումներին, այս մասին «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ»-ը վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ հայտարարության նախագիծ է ներկայացրել:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտնել է նաև, որ ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպել են մի շարք քաղաքական գործիչների հետ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031