Skip to main content

Գործնականում ամենօրյա ռեժիմով աշխատում ենք գերիների վերադարձի հարցով. ՀՀ վարչապետ

Հայաստանի կառավարությունը ամենօրյա ռեժիմով աշխատում է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցով։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարող եմ ասել այն, ինչ ասել եմ նախկինում․ գործնականում ամենօրյա ռեժիմով այդ թեմայի վրա աշխատում ենք։ Եվ քանի դեռ արդյունք չկա, որը ակնհայտ կլինի, որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել, այդ թվում՝ թեմայի խիստ զգայուն լինելու հանգամանքի բերումով»,- նշեց Փաշինյանը։

Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930