Երևանում կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողով

Երևանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը կանցկացվի Եվրասիական տնտեսական համաժողովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԲԵԼՏԱ գործակալությունը՝ հղում կատարելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ համաժողովը նվիրված է լինելու Եվրասիական տնտեսական միության տասնամյա գործունեության արդյունքներին, զարգացման հեռանկարներին ու առաջնահերթություններին։

«Համաժողովի նպատակն է բարելավել համագործակցության կապերը Եվրասիական տարածքում: Նախատեսվում է, որ դրան կմասնակցեն խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարներ, Միության երկրների պետական ​​մարմինների, ինչպես նաև՝ երրորդ երկրների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունը զարգացնելու հարցում», — նշել են մամուլի ծառայությունից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031