ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանի պատմության նոր դասագրքերի մասին

ՌԴ ԱԳՆ-ն մատնանշել է, թե Հայաստանի պատմության նոր դասագրքերում Ռուսաստանի դերը խեղաթյուրվել է։

«Ուշադրություն ենք հրավիրել Հայաստանի դպրոցների 8-րդ դասարանի պատմության դասագրքի խիստ կասկածելի բովանդակության վրա, որի տեքստը հրապարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակա կառույցի պաշտոնական կայքում։ Գրքի թվային տարբերակը հասանելի է 2024/2025 ուսումնական տարվա ուսումնասիրության և պատվիրման համար։ Գլուխներից մեկում՝ «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո, խեղաթյուրված են ներկայացված 18-րդ դարի վերջի – 19-րդ դարի սկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները։

Մասնավորապես, վերանայման ենթակա էին 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները։ Թուրքմանչայի խաղաղությունը կոչվում է ոչ պակաս, քան Արևելյան Հայաստանի «բռնակցում»։ Նման ներկայացումն ընդունակ է տարակուսանք առաջացնել ցանկացած պատմաբանի մոտ

Հուսով ենք՝ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որ նման դասագիրքը հայտնվի դպրոցներում, ինչպես նաև աչք չեն փակի մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու նման անարատ փորձերի վրա»,- ասված է ԱԳՆ հայտարարությունում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30