Հնդկաստանի հետ մեր քաղաքական երկխոսությունը դուրս է գալիս ավանդական օրակարգի շրջանակներից․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և ժողովրդին՝ Հնդկաստանի անկախության 78-րդ տարեդարձի առթիվ։

ՀՀ արտաքին գործերի նախարարն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Անկեղծորեն շնորհավորում եմ իմ գործընկեր, լավ բարեկամ Սուբրամանյան Ջայշանկարին և Հնդկաստանի ժողովրդին՝ անկախության 78-րդ տարեդարձի առթիվ։ Մեզ միավորում են քաղաքակրթական կապերը, մինչդեռ ներկայում մեր քաղաքական երկխոսությունը դուրս է գալիս ավանդական օրակարգի շրջանակներից»,- գրել է Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի գրառմանն արձագանքել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, X-ի իր միկոբլոգում գրելով. «Շնորհակալ եմ ջերմ մաղթանքների համար»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30