ՀՀ վարչապետը ֆունդամենտալ է համարել «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի նախագծի շուրջ կատարված աշխատանքը

Գերմանական GmbH Architects and Engineers ընկերությունն արդեն  ներկայացրել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի շուրջ 450 էջանոց նախագծային փաթեթը։

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակած տեսանյութում ներկայացնելով գլխավոր հատակագծի նախագծային փաթեթը՝ ֆունդամենտալ է համարել կատարված աշխատանքը։

«Ընդհուպ՝ վերլուծված են, թե քամիներն ինչ ուղղությամբ են փչում, որ հարթակից ինչ տեսարան պետք է բացվի, ինչպիսի բուսականություն պետք է լինի և որ շերտի բուսականությունն ինչ գործառույթ պետք է իրականացնի»,-մանրամասնել է Փաշինյանն՝ իր ուրախությունը հայտնելով, որ ի դեմս «Ակադեմիական քաղաք»-ի՝  նման մշակույթ է արմատավորվում հայաստանյան իրականության մեջ։  

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930