ՀՀ–ում այսուհետ Հայրերի տոն օր կլինի. հայտնի է, թե երբ կնշվի այն

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել հունիսը 17-ը նշել որպես Հայրերի օր:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն էր նման առաջարկությամբ հանդես եկել՝ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում՝ հունիսի 17–ը ՀՀ–ում նշելով որպես Հայրերի օր։

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածն ամրագրում է պետության պատասխանատվությունն ընտանիքի պաշտպանության դերի կարևորման հարցում: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակների մասին» ՀՀ օրենքով սահմանված է Մայրության և գեղեցկության տոնը, որը նշվում է ապրիլի 7–ին, սակայն գործող կարգավորումները չեն սահմանում Հայրերի օրը:

«Աշխարհի մի շարք երկրներում Հայրերի օրը նշվում է` նպատակ ունենալով մեծարելու և երախտագիտություն հայտնելու հայրերին, արժանին մատուցելու նրանց կողմից կատարած զոհաբերությունների, ունեցած ավանդի և ներդրումների համար` հանուն իրենց երեխաների և ընտանիքի ապագայի և բարեկեցության»,– ասված է որոշման մեջ:

Օրենքի փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10–րդ օրը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30