Skip to main content

Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 36-րդ տուրի «Տորինոյի» դեմ կայանալիք արտագնա հանդիպումը։ Այս մասին հայտնում է sempreinter.com-ը։

Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա խաղացողի մոտ ախտորոշվել է մկանային հոգնածություն, ինչի պատճառով նա, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «ներաձուրիի» առաջիկա հանդիպումը։

«Տորինո» — «Ինտեր» հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 11-ին, Երևանի ժամանակով 20։00-ին։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31