Մեզ ասել են, թե քննությունը շարունակվում է. Բաքուն սպասում է ռուսական կողմի զեկույցին

Բաքուն սպասում է, որ Ռուսաստանն ավարտի ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննությունը:

Ադրբեջանի արտգործնախարարի փոխանցմամբ՝ ռուսական կողմի հետ շփումները շարունակվում են. — «Մեզ ասում են, թե հետաքննությունը շարունակվում է», — ասել է Ջեհյուն Բայրամովը:

Օրերս Բաքվից դժգոհել էին, թե Մոսկվան մինչ օրս պարզաբանումներ չի ներկայացրել անցած դեկտեմբերին Ակտաուի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ավիաաղետի վերաբերյալ: Ադրբեջանական լրատվամիջոցները պնդել էին, որ նաև այդ պատճառով է նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի զորահանդեսի կապակցությամբ մայիսի 9-ի այցը Մոսկվա։

«AZAL-ի ինքնաթիռի կործանումից անցել է հինգ ամիս, սակայն Ռուսաստանը որևէ կոնկրետ տեղեկություն չի հրապարակել հետաքննության ընթացքի մասին», — գրել էր ադրբեջանական APA-ն։ Գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր, թե ադրբեջանական կողմն այս հարցով ամեն ամիս դիմում է ռուսներին, սակայն ռուսական կողմը տարբեր պատրվակներով ձգձգում է հետաքննությունը և չի արձագանքում հարցումներին։

Ադրբեջանի նախագահը վթարից հետո հայտարարել էր, թե դրա մեղավորը Ռուսաստանն է, և արդար քննություն էր պահանջել:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930