Ռուբիոն մանրամասներ է հայտնել ԱՄՆ միջնորդության մասին հնդկա-պակիստանյան հակամարտությունը դադարեցնելու հարցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X սոցիալական ցանցում հայտնել է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հակամարտությունը դադարեցնելու Վաշինգտոնի միջնորդական ջանքերի մանրամասները:

«Վերջին 48 ժամվա ընթացքում փոխնախագահ Վենսը եւ ես քննարկումներ ենք անցկացրել Հնդկաստանի եւ Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ վարչապետեր Նարենդրա Մոդիի եւ Շեհբազ Շարիֆի, արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրի եւ ազգային անվտանգության խորհրդականներ Աջիթ Դովալի եւ Ասիմ Մալիքի հետ։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Հնդկաստանի եւ Պակիստանի կառավարությունները համաձայնել են անհապաղ հրադադարի եւ չեզոք տարածքի վերաբերյալ լայնածավալ բանակցություններ սկսելու շուրջ։

Մենք պատշաճն ենք մատուցում վարչապետեր Մոդիին եւ Շարիֆին խաղաղ ճանապարհն ընտրելու հարցում նրանց պետական իմաստության, խոհեմության համար»,- գրել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Վաշինգտոնի միջնորդության շնորհիվ Հնդկաստանը եւ Պակիստանը պայմանավորվել են լիովին եւ անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները՝ ուղղված միմյանց դեմ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031