Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցներտ, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա նշել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է մարտին։

«Այս պահին Ադրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի։ Դա «տարածքային պահանջներից հրաժարվելն է» և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը»,-ասել է ԱԳ նախարարը՝ հավելելով, որ կողմերի միջև շփումները շարունակվում են։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930