Հնդկաստանը հայտարարել է Պակիստանում ահաբեկիչների պատրաստման վայրերին հարվածներ հասցնելու մասին

Հնդկաստանի բանակը հայտնել է Պակիստանում ահաբեկիչների պատրաստման վայրերին նոր հարվածներ հասցնելու մասին։

«Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը Ջամմուի և Քաշմիրի, ինչպես նաև Փանջաբի մի քանի քաղաքներում անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու Պակիստանի անհաջող փորձերին ի պատասխան, Հնդկաստանի բանակը համակարգված կրակային հարված է հասցրել ահաբեկչական օբյեկտներին՝ ոչնչացնելով դրանք»,- X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հնդկաստանի բանակը։

Հնդկաստանի զինված ուժերը հայտարարել են, որ վերահսկողության գծի մոտ գտնվող ահաբեկչական վայրերն անցյալում եղել են երկրում քաղաքացիական անձանց և անվտանգության ուժերի դեմ հարձակումների պլանավորման և իրականացման կենտրոն։

«Հնդկաստանի բանակի արագ և վճռական գործողությունները զգալի հարված են հասցրել ահաբեկչական ենթակառուցվածքներին և կարողություններին»,- ասվում է գրառման մեջ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930