Չինաստանը շնորհավորել է Հռոմի պապին ընտրվելու կապակցությամբ

Չինաստանը շնորհավորել է Լեո XIV պապին ընտրվելու կապակցությամբ և հույս ունի շարունակել կառուցողական երկխոսությունը Չինաստանի և Վատիկանի միջև նրա գլխավորությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Լին Ցզյանը։

«Մենք շնորհավորում ենք կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոյին նոր Պապ ընտրվելու կապակցությամբ և հուսով ենք, որ նրա գլխավորությամբ Վատիկանը կշարունակի կառուցողական երկխոսությունը Չինաստանի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, կխորացնի հաղորդակցությունը և կնպաստի Չինաստան-Վատիկան հարաբերությունների բարելավմանը և կնպաստի համաշխարհային խաղաղությանը, կայունությանը, զարգացմանն ու բարգավաճմանը»,- ասել է Լին Ցզյանը։

Նխօրեին կարդինալների կոնկլավը նոր Պապ ընտրեց ամերիկացի կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեվոյին, ով եպիսկոպոսների դիսկոտարի պրեֆեկտն էր: 69-ամյա Ավգուստինյանը ստացել է Լեո XIV անունը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031