Պակիստանը սկսել է զորքեր տեղակայել Հնդկաստանի հետ սահմանին

Պակիստանի բանակը սկսել է զորքերը տեղափոխել Հնդկաստանի հետ սահման՝ ազդարարելով մարտերը սաստկացնելու հնարավոր մտադրության մասին, ուրբաթ հայտնել են հնդիկ պաշտոնյաները, հաղորդել է Hindustan Times-ը:

Խոսելով ներկա իրավիճակի մասին՝ հրամանատար Վյոմիկա Սինգհն ասել է. «Պակիստանի զորքերը նկատվել են առաջնագծի շրջաններում, ինչը վկայում է լարվածությունը շարունակելու նրանց մտադրության մասին»:

«Հնդկաստանի զինված ուժերը գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում, եւ բոլոր թշնամական գործողություններին արդյունավետորեն հակազդել եւ համաչափ պատասխան են տվել: Հնդկաստանի զինված ուժերը վերահաստատել են լարվածությունը չսրելու իրենց հանձնառությունը, պայմանով, որ պակիստանյան կողմը փոխադարձաբար կարձագանքի»,- ավելացրել է Սինգհը:

Իր հերթին, գնդապետ Սոֆյա Քուրեշին շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Պակիստանը նաեւ հարվածներ է հասցրել Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում գտնվող երեք օդային բազաների բժշկական հաստատություններին եւ դպրոցներին: «Պակիստանի գործողությունները պատշաճ արձագանքի են արժանացել»,- ասել է նա:

«Պակիստանի բանակը մշտապես հարձակվում է արեւմտյան սահմանների վրա: Այն օգտագործում է անօդաչու թռչող սարքեր, հեռահար զենք, կործանիչներ հնդկական ռազմական օբյեկտների վրա հարձակվելու համար: Հնդկաստանը չեզոքացրել է բազմաթիվ սպառնալիքներ, սակայն Պակիստանը փորձել է երկիր մտնել օդային ճանապարհով ավելի քան 26 վայրերում, ինչպես նաեւ վնասել է մեր սարքավորումներն ու անձնակազմը Ուդհամպուրում, Բհուջում, Պատհանկոտում եւ Բաթինդաում գտնվող ռազմաօդային ուժերի բազաներում:

Նրանք կիրառել են գերարագ հրթիռներ ժամը 01:40-ին Փենջաբի ավիաբազային հարվածելու համար: Նրանք նույնիսկ հարձակվել են բժշկական հաստատությունների եւ դպրոցների վրա»,- ասել է սպան:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031