Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

​Երևանում մայիսի 10-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում, մայիսի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

​Մարզերում մայիսի 10-ի ցերեկը, 12-13-ի գիշերն առանձին շրջաններում, 11-13-ի ցերեկը, 14-15-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 12-15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

Մայիսի 11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մայիսի 12-15-ինաստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930