Ուկրաինայի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ միայն օգոստոսի 14-ին Կուրսկի մարզում գերի է ընկել ավելի քան 100 ռուս զինվորական։
«Ընթացիկ օրվա սկզբից զորքերը որոշակի ուղղություններով առաջ են անցել 1-2 կմ: Օրվա սկզբից գերեվարվել է հակառակորդի՝ ավելի քան 100 զինվորական»,- հայտնել է Սիրսկին։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինան վերահսկում է Ռուսաստանի Կուրսկի մարզում գտնվող 74 բնակավայր։