Գեղարքունիքի մարզպետն այցելել է Երանոս՝ ծանոթանալու երկրաշարժի հետևանքով պատճառված վնասներին

Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ աշխատանքային այց է կատարել Երանոս գյուղ՝ տեղում ծանոթանալու 2024 թվականի օգոստոսի 12-ի գիշերվա ընթացքում գրանցված երկրաշարժի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասներին։ Այդ մասին ասված է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Ֆեյսբուքի էջում:

«Կարեն Սարգսյանին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՔՀ և ԵԿ վարչության պետ Սասուն Սահակյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի պարտականությունները ժամանակավոր կատարող Գարիկ Հակոբյանը, Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը։

Կարեն Սարգսյանն անձամբ այցելեց երկրաշարժից վնասված բնակարաններ, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոց, աղետի պատճառած վնասների չափերը հստակեցնելու նպատակով լսեց համայնքապետարանի և ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության կողմից ստեղծված հանձնաժողովների ներկայացուցիչներին, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Ադամիկ Փինաչյանին, տվեց համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30