«Ֆեստիվառը» գնում է Եղեգնաձոր:
Օգոստոսի 24-ին՝ ժամը 19:30-ին, Եղեգնաձորի Քաղաքային ամֆիթատրոնում ելույթ կունենա «Լադանիվա» խումբը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Առաջին ալիքը բոլորին հրավիրում են միանալու երաժշտական գունեղ տոնին:
Մինչև մեծ համերգը՝
տեղական արտադրանքի տոնավաճառ
համերգ Վայոց ձորի արտիստների և խմբերի մասնակցությամբ
այցելություն մարզի տեսարժան վայրեր
Մուտքն ազատ է:
Տեղական արտադրանքի տոնավաճառը կգործի օգոստոսի 24-ին:
«Վայոց ձորի մարզի փոքր ու միջին տնտեսվարողներին անվճար տրամադրվելու են վրաններ, որտեղ վերջիններս կարող են ներկայացնել իրենց ապրանքներն ու ծառայությունները և վաճառք իրականացնել:
Տոնավաճառին մասնակցելու համար հարկավոր է [email protected] հասցեին ուղարկել ձեր կազմակերպության անունը, հեռախոսահամարը և գործունեության ոլորտը:
Դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 19-ն է:
Հարցերի դեպքում զանգահարել 093650020 հեռախոսահամարով: