Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադարձել է Վրաստանում տիրող իրավիճակին

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը անդրադարձել է Վրաստանում տիրող իրավիճակին․

«Հետաքրքիր զարգացումներ՝ Վրաստանում։

Միխեիլ Սաակաշվիլին դրսի հրահանգների պատճառով 2008 թվականի օգոստոսին դիմեց արկածախնդիր գործողությունների, որոնք հանգեցրին պատերազմի»: Այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ։

Միայն առաջին հայացքից է այս հայտարարությունը վերաբերում 16-ամյա վաղեմության իրադարձությունների:

Իրականում խնդիրը Վրաստանի համար ոչ պակաս ակտուալ է նաև հիմա՝ հոկտեմբերին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

Հիմա միայն փոխվել է Սաակաշվիլիի կարգավիճակը՝ նա անազատության մեջ է, բայց ընդդիմության կարգավիճակում հանդես եկող պայմանական «Սաակաշվիլին» դարձյալ, Արևմուտքի հայտնի շրջանակների ուղղորդմամբ, դիմում է նույն արկածախնդիր քաղաքականությանը՝ փորձելով Վրաստանը դարձնել Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ»:

Սա է Իվանիշվիլիի թիմի ու Արևմուտքի հակադրության հիմնական պատճառը:

«Վրացական երազանք» կուսակցության հայտարարությունն ուշագրավ է այն իմաստով, որ Վրաստանի(անուղղակիորեն՝ նաև Ուկրաինայի) Ռուսաստանի հետ հակադրության պատասխանատվությունը վերցնում է Մոսկվայի ուսերից՝ խոստովանելով, որ «դրսի» կամ Արևմուտքի հրահանգներին արկածախնդրորեն տրվելու՝ պաշտոնական Թբիլիսիի քաղաքականությունն է դարձել վրացական աղետի պատճառ»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031