Քաղաքացու ահազանգի հիման վրա ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք

Քաղաքացու բողոքի հիման վրա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել Գյումրի քաղաքում գործող «ԿԱՌՈՆԱ» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետում:

ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ դիտարկման արդյունքում արձանագրվել են խախտումներ, մասնավորապես՝ հայտնաբերվել են անհայտ ծագման հալվա, ձու և չեչիլ պանիր, առանց արտադրման ամսաթվի կիսաապխտած երշիկ և թթվասեր, որի արտադրման ամսաթվերը եղել են անընթեռնելի:

«Նշված սննդամթերքի համար տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, որը տնտեսվարողի կողմից կատարվել է անմիջապես:

Քաղաքացու բողոքում նշվել է նաև, որ «ԿԱՌՈՆԱ» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետում վաճառվում է ժամկետանց «LOWETTi» ապրանքանիշի թխվածքաբլիթ, սակայն դիտարկման ընթացքում տվյալ ապրաքատեսակի նկատմամբ խախտում չի հայտնաբերվել. իրացվող թխվածքաբլիթները եղել են ժամկետի մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30