Եթե արդարությունը չվերականգնվեց, սպորտային իրավաբան ենք գտնելու․ Արթուր Ալեքսանյանի մարզիչը՝ բողոքարկման ընթացքի մասին

Արթուր Ալեքսանյանի մարզիչն ու հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը խոսել է որդու օլիմպիական եզրափակիչ գոտեմարտի բողոքարկման ընթացքի, մրցավարից դժգոհության մասին։

Նա նշել է, որ նման նախադեպ եղել է տարբեր սպորտաձևերից՝ և’ օլիմպիական խաղերին, և’ աշխարհի առաջնություններին․ «Եթե մենք մենակ չմնանք, իմաստ ունի բողոքարկելը»։

Նրա խոսքով՝ պահանջվում է տեսանյութով ու նկարներով օրենքի կետերով հիմնավորել ասածները, որից հետո որոշում կկայացվի։

«Եթե իրենց որոշումը չբավարարեց, արդարությունը նորից չվերականգնվեց, գնալու ենք հաջորդական քայլերով, սպորտային իրավաբան ենք գտնելու»,- հավելել է։

Հիշեցնենք՝ Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Փարիզի օլիմպիական խաղերի ըմբշամարտի եզրափակիչ գոտեմարտում վաստակել է փոխչեմպիոնի տիտղոսն ու արժանացել արծաթե մեդալի:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում:

Հիշեցնենք՝ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան գրավոր պատասխանել է՝ նշելով, որ մրցավարները ճիշտ են դատել Ալեքսանյանի օլիմպիական գոտեմարտը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30