ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարրիսը և Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 10-ին կմասնակցեն ABC-ի եթերում կայանալիք հեռուստաբանավեճին:
Այս մասին հայտնել է հեռուստաալիքը՝ նշելով, որ մնում է՝ նախագահի թեկնածուները հաստատեն իրենց մասնակցությունը:
ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական կուսակցության թեկնածու Հարրիսը մասնակցությունը հաստատել է «X»-ի միկրոբլոգում։
Ավելի վաղ Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախկին նախագահ, այժմյան թեկնածու հանրապետական Թրամփն առաջարկել էր երեք հեռուստատեսային բանավեճ անցկացնել՝ սեպտեմբերի 4-ին, 10-ին և 25-ին՝ համապատասխանաբար Fox News, ABC և NBC հեռուստաալիքների եթերում:
Թրամփի խոսքով՝ ժամկետներն արդեն համաձայնեցվել են հեռուստաընկերությունների հետ, սակայն փոխնախագահ Հարիսի թիմը պետք է հաստատի իր մասնակցությունը:
Թրամփը նաև հայտնել է փոխնախագահի թեկնածուներ Դևիդ Վենսի և Թիմ Վալցի միջև բանավեճ անցկացնելու գաղափարի մասին։