Սերժ Սարգսյանի եղբայրը և նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանն ու ընտանիքի անդամները օգոստոսի 13-ին հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Դատախազություն են հրավիրվել Ալեքսանդր Սարգսյանը, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, որդիները՝ Նարեկ և Հայկ Սարգսյանները, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված Սոնա Սարգսյանը:

Այս փուլում դատախազությունը տեղեկություններ չի փոխանցում, թե ինչ գույք կամ որքան դրամ է ենթակա բռնագանձման: Պատճառաբանությունն այն է, որ շահագրգիռ անձիք կարող են ներկայացնել ապացույցներ, որով հնարավոր է հիմնավորվի գույքի օրինականությունը:

Նշվում է, որ դատախազությունը բոլորին ծանուցել է, որ Սաշիկ Սարգսյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն է իրականացվել, ինչի հիման վրա ընտանիքի անդամների անվամբ հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա։

Միաժամանակ, առաջարկվում է ներկայանալ ս/թ օգոստոսի 13-ին՝ ժամը 14:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնել նախապես:

2019 թվականին Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ։ Նա մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի խարդախության մեջ։

Քրեական գործով մեղադրյալ Ալեքսանդր Սարգսյանն իր կամքով 9 506 000 000 (9 միլիարդ 506 միլիոն) ՀՀ դրամին համարժեք 19 600 000 (19 միլիոն 600 հազար) ԱՄՆ դոլար է նվիրաբերել Ղարաբաղի պաշտպանության բանակին։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30