Իրանը կարող է վերանայել Իսրայելին ուղղակի հարվածներ հասցնելու որոշումը. Politico

Իրանը կարող է վերանայել Իսրայելին ուղղակի հարվածներ հասցնելու իր որոշումը։ Այս մասին այսօր գրել է ամերիկյան Politico պարբերականը՝ նշելով՝ ամերիկյան իշխանությունները վստահ են, որ մոտ ապագայում Թեհրանը զերծ կմնա Իսրայելի դեմ հարվածներից։

«Վաշինգտոնում կարծում են, որ Իրանի ղեկավարությունը ականջալուր կլինի ամերիկյան կողմի այն փաստարկին, որ Իսրայելի կողմից անցած շաբաթ Թեհրանում իրականացված հարվածի ընթացքում, որի հետևանքով զոհվեց «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Իսմաիլ Հանիյեն, Իրանի քաղաքացիներ չեն տուժել», — գրում է Politico-ն։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930