Իրանը համապատասխան կերպով կարձագանքի Իսրայելի գործողություններին․ Փեզեշքիանը՝ Մակրոնին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իր իրանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ մտահոգություն է հայտնել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Հանիայի սպանությունից հետո տարածաշրջանում լարվածության առնչությամբ: Իրանի նախագահն իր հերթին քննադատել է ԱՄՆ-ի և Արևմուտքի գործողությունները՝ կոչ անելով նրանց անհապաղ դադարեցնել զենքի վաճառքը և աջակցությունը Իսրայելին:

«Իրանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան կերպով արձագանքել Իսրայելի գործողություններին», — հավելել է Իսլամական Հանրապետության նախագահը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930