ՕԽ-2024․ Արթուր Ալեքսանյանը գերվստահ հաղթանակ տարավ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, ՕԽ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գերվստահ հաղթանակով է մեկնարկել Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում:

Ալեքսանյանը 1/8-րդ եզրափակիչում 9:0 հաշվով ժամանակից շուտ առավելության է հասել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը դեռևս հայտնի չէ:
Քիչ անց մրցագորգ դուրս կգա աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանտ, որը մեկնարկում ուժերը կչափի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի հետ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031