Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։
Համապատասխան որոշումը հրապարակել է Բարձրագույն դատական խորհուրդը։
Խոսքը պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործը քննող դատավորի մասին է։ Նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ԲԴԽ էր ներկայացրել Արդարադատության նախարարությունը։
Ըստ ԱՆ-ի՝ դատավորը կայացրել էր ոչ իրավաչափ որոշում, երբ կալանքի տակ գտնվող Տոնոյանի մասնակցությունն ԱԺ 2020 թ․ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովի նիստին թույլատրել էր կազմակերպել առանց ձեռնաշղթաների կիրառման, և երբ սահմանել էր ՔԿՀ վերադարձի ժամկետ, ընդ որում՝ երկար և անընդունելի, ինչի լիազորությունը, ըստ ԱՆ-ի, դատավորը չուներ, պետք է նշեր՝ վերադարձնել ՔԿՀ նիստի ավարտից հետո՝ անհապաղ։