Ռոման Երիցյանը հրապարակել է եղբոր նկատմամբ արցունքաբեր գազ կիրառած պարեկային ծառայողների նկարները

Արամ Երիցյանի կողմից բռնության ենթարկված և վարույթով տուժող ճանաչված պարեկային ծառայողներ Արման Սիրեյանը և Կարեն Քարամյանը։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ նկատի ունենալով իր եղբոր հետ կապված միջադեպը։

«Վերոգրյալը քրեական վարույթով արձանագրված վարկածն է, սակայն իրականում սրանք Արամ Երիցյանի նկատմամբ արցունքաբեր գազ կիրառած, այնուհետև նրան ծեծի ենթարկած պարեկային ծառայողներն են։

Նկարներից առաջինում վաստակավոր դերասան կամ ինչպես ինքն է իրեն անվանում՝ պարեկային ծառայության ավագ լեյտենանտ Արման Սիրեյանն է, որը լսելով ծառայողական քննություն հարուցված լինելու մասին ՆԳՆ հայտարարությունը՝ զուգարան գնալու պատրվակով առանձնացել է ոստիկանության աշխատասենյակից, հեռախոսազրույց ունեցել ինչ-որ անձի հետ, այնուհետև գործի դրել իր բացարձակ դերասանական կարողությունները և անհապաղ պահանջել իրեն հոսպիտալացնել՝ պատճառաբանելով, որ ցավեր ունի կրծքավանդակի շրջանում։

Անհոգ եղեք. հոսպիտալացվելուց մոտ կես ժամ հետո պարեկային ծառայողը վերադարձել է իր ծառայողական պարտականությունների կատարմանը, իսկ կրծքավանդակի ցավերի պատճառը բժիշկներին այդպես էլ չհաջողվեց պարզել»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30