Սպասվում է վարչապետ Փաշինյանի այցը Կիրանց

Սպասվում է վարչապետ Փաշինյանի այցը Կիրանց, նա կծանոթանա նոր կառուցված ճանապարհին։ Այն արդեն գործում է:

Այս մասին գրում է Ազատությունը։

Այցը լուսաբանելու հնարավորություն չկա, անվտանգության աշխատակիցներն արգելեցին նկարահանում իրականացնել, ապա հորդորեցին ազատել տարածքը, գնալ այնպիսի վայր, որ նրանց տեսանելի չլինենք։

Սահմանազատված Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհն ավելի քան 20 օր փակ մնալուց հետո արդեն բաց է:

Այս նոր ճանապարհը կառուցվեց, քանի որ հարևան Խեյրիմլիի հետ սահմանազատման հետևանքով Կիրանցը կորցրեց գյուղի կամուրջը, որը միջպետական ճանապարհի մաս էր կազմում։

Գործադիրի ղեկավարը Տավուշի մարզում է երեկվանից՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30