Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում է իր քաղաքացիներին Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին Իսրայելում մնալու վտանգի մասին։
«Տարածաշրջանային լարվածության աճի պատճառով Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատունը մշտապես և ուշադիր հետևում է անվտանգության իրավիճակին: ԱՄՆ դեսպանատունը հիշեցնում է ԱՄՆ քաղաքացիներին զգոն լինել և տեղյակ լինել անձնական անվտանգության հարցերին (ներառյալ մոտակա ապաստարանի գտնվելու վայրը իմանալը): Հրթիռային հարձակումները, անօդաչու թռչող սարքերի ներխուժումը հաճախ տեղի է ունենում առանց որևէ նախազգուշացման», — ասվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ իշխանությունները զգուշացնում են, որ չեն կարողանա օգնել իրենց քաղաքացիներին տոմսերի ամրագրման հարցում, եթե լարված իրավիճակի պատճառով չվերթերը չեղարկվեն։