Բաքուն պնդում է՝ ապրիլին Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված Ղազախի շրջանում ականներ են պայթել

Բաքուն պնդում է, որ ապրիլին Հայաստանի կողմից Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված Ղազախի շրջանի Ղըզըլգաջիլի գյուղում ականներ են պայթել։

ԱՊԱ գործակալությունը, վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունները, նշում է, որ ականները «հայկական կողմի տեղադրածն են»։

Այլ մանրամասներ չի հաղորդվում։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվեց 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը։ Բաքուն հաղորդեց, որ ահմանազատման արդյունքում Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրումլի և Կըզըլ Հաջիլի տարածքները (6,5 կմ քառակուսի) վերադարձվել են Ադրբեջանին։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930