Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել հուլիսի 19-ին ուսումնամարզական ինքնաթիռի վթարի կապակցությամբ:
«Խորապես վշտացած եմ այսօր Կոտայքում ուսումնամարզական թռիչքի ժամանակ տեղի ունեցած ավիավթարի ողբերգական լուրից: Իմ անկեղծ ցավակցությունը զոհվածների ընտանիքներին»,- X-ի իր միկրոբլոկում գրել է ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Հիշեցնենք՝ ժամը 09։30-ին Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, կործանվել է ուսումնամարզական թռիչք իրականացնող ինքնաթիռ, կա 2 զոհ, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: