Նորմալ է արձագանքել ինքնիշխան երկրի դիմումին. Մակրոնը` Հայաստանին ֆրանսիական զենքի վաճառքի մասին

Միանգամյան նորմալ է, որ դաշնակիցներն իրար զինում են՝ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նկատի ունենալով ՀՀ-ին սպառազինության վաճառքը:

Ֆրանսիայի նախագահն այս մասին ասել է Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում:

«Եթե նայեք վերջին տասնամյակին, ապա Ադրբեջանը շատ ավելի է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, Ադրբեջանն էր, որ 2020-ին սարսափելի պատերազմ սկսեց: Նորմալ է արձագանքել ինքնիշխան երկրի դիմումին, որը սպառազինություն է ցանկանում և նախազգում, որ ուրիշ երկիր կարող է հարձակվել իր վրա», — ասել է Մակրոնը:

Նա ընդգծել է, որ Փաշինյանից երբևէ չի լսել պատերազմի կամ ագրեսիայի վերաբերյալ որևէ մտադրություն:

Լրահոս

Թուրքիային մատակարարված ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը մնում են Թուրքիայի բանակի սպառազինության մեջ, դրանց վերաբերյալ դիրքորոշման ոչ մի փոփոխություն չկա։ Այս մասին Անկարայում լրագրողներին հայտնել են հանրապետության ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները։ «ՀՕՊ С-400 համակարգերը մեր բանակի սպառազինության մեջ են։ Մեր դիրքորոշումը С-400-ի վերաբերյալ չի փոխվել»,- հայտարարել են աղբյուրները։ Այսպիսով, գերատեսչությունում մեկնաբանել են որոշ լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված այն պնդումները, թե Թուրքիան կարող է հետ վերադարձնել

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  

- Այս թեմայով -