Իմ մտքերը Դոնալդ Թրամփի հետ են, նրան շուտափույթ ապաքինման մաղթանքներ եմ ուղարկում․ Մակրոն

«Իմ մտքերը Դոնալդ Թրամփի հետ են։ Նրան շուտափույթ ապաքինման մաղթանքներ եմ ուղարկում»:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ արձագանքելով Թրամփի դեմ իրականացված մահափորձին ու շարունակելով.

«Սա ողբերգություն է մեր ժողովրդավարական երկրների համար։ Ֆրանսիան կիսում է ամերիկյան ժողովրդի ցնցումն ու վրդովմունքը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ Փենսիլվանիայում հնչել է կրակոց, գնդակը սահել է նրա գլխի մոտով՝ վնասելով ականջը:

ԱՄՆ գաղտնի ծառայությունը վնասազերծել է կրակողին, նա սպանվել է, մեկ հանդիսական զոհվել է, երկուսը՝ ծանր վիրավորվել։

Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ուղղությամբ կրակել է Փենսիլվանիա նահանգի բնակիչ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, որը սոցցանցերում ավելի վաղ հայտարարել է, թե ատում է հանրապետականներին ու Թրամփին, այդ մասին նա տեսագրություն է ձայնագրել:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031