Կրեմլը դատապարտում է քաղաքական պայքարի ընթացքում բռնության ցանկացած դրսևորում։
Այսպես է մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ԱՄՆ նախկին նախագահ և նոր նախագահական մրցարշավի մասնակից Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։
«Ռուսաստանը միշտ դատապարտել է, և մենք խստորեն դատապարտում ենք քաղաքական պայքարի ընթացքում բռնության ցանկացած դրսևորում:
Բոլոր արտաքին դիտորդների համար ակնհայտ էր, որ ԱՄՆ նախկին նախագահ և նոր նախագահական մրցավազքի մասնակից Դոնալդ Թրամփի կյանքը վտանգված է»,- ասել է Պեսկովը։
Նա հայտարարել է, թե քաղաքական ասպարեզից թեկնածու Թրամփին վերացնելու «բազմաթիվ փորձերից հետո» բոլոր արտաքին դիտորդների համար ակնհայտ է եղել, որ Թրամփի կյանքին վտանգ է սպառնում:
Պեսկովը հավելելել է, որ ամերիկյան վարչակազմը «կամա թե ակամա փոխանցել է իր աշխատանքի մեթոդները ներքին քաղաքականություն։ «Հարկադիր որոշումների ոճը ի հայտ է եկել նաև ներքին ասպարեզում»,- նշել է նա։