«ԱրթՄեդ» ԲԿ-ում հուլիսի 5-ի բուժառուի մահվան պատճառը չարորակ հիպերթեմիան է եղել. 24News

«ԱրթՄեդ» ԲԿ-ում հուլիսի 5-ի բուժառուի մահվան պատճառը չարորակ հիպերթեմիան է եղել: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց «ԱրթՄեդ» ԲԿ-ի փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանը:

«Չարորակ հիպերթեմիայի ժամանակ պացիենտի ջերմությունը կարող է բարձրանալ մինչև 42-43 աստիճան և դրա դեմ պայքարել հնարավոր չէ, շատ արագ է զարգանում ու շատ հազվադեպ է ախտորոշում կատարվում»,- մանրամասնեց բժիշկը:

Հիշեցնենք, որ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 6-ին «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում բուժառու է մահացել: Նշված ԲԿ-ում, ըստ լրատվամիջոցների, մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա Լիանա Ս.-ն: Վերջինս հուլիսի 5-ին նշված բժշկական կենտրոնում քթի շրջանում վիրահատության է ենթարկվել և այդ ժամանակ էլ մահացել է: Նա Հայաստան էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից՝ վիրահատվելու համար:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30