Երևանի հիվանդանոցներից մեկում քթի վիրահատության ժամանակ 32-ամյա կին է մահացել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 5-ին հերթական ողբերգական դեպքն է տեղ ունեցել Երևանում գործող «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում:

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ հուլիսի 6-ին արթմեդ բժշկական կենտրոնում բուժառու է մահացել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է. նշված ԲԿ-ում մահացել է Երևանի բնակիչ 32-ամյա Լիանա Ս.-ն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս հուլիսի 5-ին նշված բժշկական կենտրոնում քթի շրջանում վիրահատության է ենթարկվել և այդ ժամանակ էլ մահացել է:

Նա Հայաստան է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից՝ վիրահատվելու համար:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կայքի տեղեկութուններով՝ մահացածը ունեցել է 2 անչափահաս երեխա, իսկ նշված ԲԿ-ում քթի վիրահատությունից հետո 3-րդ ողբերգական դեպքն է տեղի ունենում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30