Սամանթա Փաուերն ակնկալում է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը

Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերն անդրադարձ է կատարել Հայաստան կատարած այցելությանն՝ ակնկալելով դրա ընթացքում ուսումնասիրել համագործակցության խորացման հնարավորությունը։

Այս մասին Սամանթա Փաուերը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ մեծ պատիվ է արդեն երկրորդ անգամ Հայաստան այցելելը։

«Հենց նոր վայրէջք կատարեցի Երևանում։ ՀՀ-ԱՄՆ ընդլայնվող գործընկերության այս նշանակալի պահին ինձ համար մեծ պատիվ է վերադառնալ Հայաստան: Վերջին տարվա ընթացքում սա իմ երկրորդ այցելությունն է»,- իր գրառման մեջ նշել է Փաուերն՝ ակնկալիք հայտնելով այցի ընթացքում ուսումնասիրել համագործակցության խորացման հնարավորությունը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031