Հանդիպումը շատ արդյունավետ անցավ․ Ալեն Սիմոնյանը նշեց՝ ինչ հարցեր են քննարկվել ԱՄՆ պատվիրակության հետ

Այսօր՝ հուլիսի 5-ին, ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակության անդամների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց՝ ինչ հիմնական հարցերի շուրջ են քննարկումներ եղել։

«Ես ներկայացրի տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ տիրող իրավիճակը և ԱՄՆ-ի աջակցությունն այդ հարաբերություններում և ներգրավվածությունը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։

Իմ կողմից նաև նշվեց մեր ռազմագերիների վերաբերյալ ինֆորմացիա, և պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, փոխադարձ այցերը, որոնք անընդհատ տեղի են ունենում, շատ կարևոր բաղադրիչ մաս են այս հարաբերությունների համար, և այդ շրջանակում այս այցը նույնպես շատ կարևոր է»,- ասաց ԱԺ նախագահը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031