Մեր տարածաշրջանում որոշիչ է լինելու Մոսկվայի խոսքը, Արևմուտքի ջանքերն անարդյունք էին․ Շարմազանով

Մեր տարածաշրջանում որոշիչ է լինելու Մոսկվայի խոսքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը․

«Աշխարհաքաղաքական իրողությունները հերթական անգամ գալիս են ապացուցելու,որ Արեւմուտքի ջանքերն ու սանկցիաները իզոլացնելու Ռուսաստանին անարդյունք էին,նույնիսկ հակառակ արդյունքն ունեցան։

Ռուսաստանյան հասարակությունը կոնսոլիդացվեց նախագահ Վ.Պուտինի շուրջ, որի արդյունքը նախագահական ընտրություններում նրա անբեկանելի հաջողությունն էր։

Ռուսական բանակն ավելի մարտունակ է դառնում՝ աստիճանաբար ազատվելով կոռումպացված ու ճահճացած չինովնիկներից։

Տնտեսության դիմադրողականությունը բարձրանում է։

ՌԴ-ի միջազգային դերակատարումն ու հեղինակությունը կտրուկ ավելանում է։

Դրա ֆոնին նոր բովանդակություն են ստանում Շանհայի համագործակցության կազմակերպությունն ու ԲՐԻԿՍ -ը,ինչպես նաեւ հետխորհրդային տարածաշրջանում մեծանում են ԵԱՏՄ հնարավորությունները։

Ավելին․ ՌԴ-ն դարձել է նոր ՝«Ընդդեմ գաղութացման » ու «համաշխարհային մեծամասնության» շարժումների լոկոմոտիվը։

Փաստ է,որ Հավաքական Արեւմուտքի ծրագրերը չիրականացան նաեւ Ուկրաինայում։

Հակառակ նրանց հաշվարկների՝ ՌԴ նախագահը շատ հստակ եւ կոշտ մատնանշեց խաղաղության հասնելու ճանապարհը՝ռուսական օրակարգի համաձայն։

Սրան զուգահեռ գործընթացներ են տեղի ունենում նաեւ Հարավային Կովկասում։

Վրաստանն ու Ադրբեջանը հասկանում են, որ տարածաշրջանի ապագա գլխավոր ճարտարապետը լինելու է ՌԴ-ն ու հակառուսական կտրուկ շարժումներ չեն անում։

Իսկ նիկոլիստները Հայաստանը դարձնում են հակառուսական պլացդարմ ու պալիգոն։

Նման չքաղաքականության արդյունքում նիկոլիստները կարող են ՀՀ-ն դուրս մղել ռեգիոնալ բոլոր լուրջ ծրագրերից՝ երազելով Արեւմուտքի մասին,ինչպես երազում էին 1920-ին…երազեցին Արեւմուտքի մասին,բայց Երեւանի մատույցներում տեսան թուրքական զորքը։

Ռեգիոնալ հզոր ուժերի՝ ՌԴ-ի ու Իրանի հետ ծրագրեր իրականացնելու փոխարեն՝ նիկոլիզմի ԱԽՔ-ը ատոմակայանի ամերիկյան հնարավոր ներդրման անհեռատես թեզն է առաջ քաշում։

Նիկոլի խոստացած «խաղաղության հայկական խաչմերուկը» իրականում լինելու է «թուրքական ճորտացման ճահիճ»։

Վերջապես հասկացեք,որ որոշիչը ռեգիոնալ պետությունների ու նախ ՌԴ -ի խոսքն է լինելու։

Ով Մոսկվայի հետ կարողացավ լեզու գտնել ու շահեր առաջ մղել,նա էլ շահեկան դիրքեր է ունենալու տարածաշրջանում։

Վրաստանն ու Ադդբեջանը դա հասկացել են։

Իսկ նիկոլիստները՝ հակառակն են անում ու մեր պետության փշրանքները քամուն են տալիս»,- գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031