Վաշինգտոնը խնդիր է դրել մեր ընկերներին պոկել ՌԴ-ից․ Երևանն ու Բաքուն պետք է հասկանան սա․ ՌԴ ԱԳՆ

Եվրոպայում արբանյակների լիակատար լռությամբ Վաշինգտոնը խնդիր է դնում մեր ընկերներին և հարևաններին պոկել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունից”: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը։

«ՆԱՏՕ-ի նախաձեռնությունները հանգեցրել են աղետալի արդյունքների` արժե հիշել Բալկանները, Աֆղանստանը, Լիբիան, Իրաքը։ Վաշինգտոն հրավերը նպատակ ունի աջակցություն ցույց տալ ՆԱՏՕ-ին կազմակերպության հոբելյանական տարում: Նրանք զենք են տալիս, փորձում են վերականգնել Հայաստանի պաշտպանական ոլորտը և խաթարում են ՀԱՊԿ-ի ներսում գործող մեխանիզմները։

ՆԱՏՕ-ի էմիսարները նույնպես մեկնում են Բաքու՝ չնպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերությունների զարգացմանը։ Հարավային Կովկասում կայունությունն ու անվտանգությունը կարող է և պետք է ապահովեն իրենք՝ տարածաշրջանի երկրները՝ տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի շրջանակներում։», — նշել է պաշտոնյան։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30