Հայտնի է՝ ինչու էր Քանյե Ուեսթը մեկնել Մոսկվա

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Մոսկվա էր մեկնել անձնական նպատակով, համերգ նախատեսված չի եղել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են T.C.I. համերգային գործակալությունից։

«Նոր բան չկա ասելու, Քանյե Ուեսթը Մոսկվա էր եկել բացառապես մասնավոր այցով, որևէ համերգ, առավել ևս մարզադահլիճում, նա չի քննարկում և չի դիտարկում»,– հայտնել են գործակալությունից։

Մոսկվայից Քանյեի հեռանալուց հետո Telegram–յան ալիքներում տեղեկություն հայտնվեց, որ ռեփերն այցելել է «Լուժնիկի» և «ՎՏԲ Արենա»` համերգի համար տեղ ընտրելու, որը ենթադրաբար կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 6–ին:

Ավելի վաղ T.C.I համերգային գործակալության հիմնադիր Էդուարդ Ռատնիկովնը ասել էր, որ ռեփերի հետ բանակցություններ են ընթացել, որպեսզի նա համերգով հանդես գա «Լուժնիկի» համերգասրահում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930