Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը

Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳ նախարարությունը։

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ օրակարգի և տարածաշրջանային վերջին զարգացումներին։

Մտքեր են փոխանակվել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսի, Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի, Իտալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի, ինչպես նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով համակարգող Էնդրյու Կարուանա Գալիցիայի հետ։

Արարատ Միրզոյանին ողջունել է Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031