Թիմն աշխատում է ջրի մեջ, աշխատանքը չի դադարեցվել ամբողջ գիշեր․ «Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությունը

Երեկ երեկոյան՝ ժամը 18։30-ին, «Վեոլիա ջուր» ընկերության կարգավարական ծառայությունը թիմին տեղեկացրեց, որ «Լոկատոր» համակարգը ցույց է տալիս «Արզնի 2» ջրատարի ջրաքանակի նվազում՝ վայրկյանում 400 լիտրի չափով:

««Վեոլիա Ջուր» ընկերության «Արաբկիր» շահագործման տեղամասն անմիջապես մեկնեց վթարը վերացնելու: Մեր մասնագետները փոխել են գետի հունը տվյալ հատվածում, իջեցրել ջրի մակարդակը, որպեսզի եռակցման միջոցով ջրատարի պոկված «կարերը» վերականգնեն:

Աշխատանքը բարդ է, քանի որ ընթանում է դժվարին պայմաններում։ Թիմն աշխատում է ջրի մեջ, աշխատանքը չի դադարեցվել ամբողջ գիշեր, որպեսզի հնարավոր լինի հայտարարված ժամին ջրամատակարարումը վերականգնել»,-նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930