«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն այս տարի կանցկացվի օգոստոսի 17-ին

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն այս տարի կանցկացվի օգոստոսի 17-ին:

Մրցաշարն անցկացվում է արդեն երրորդ անգամ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում՝ Հանրապետությունում լողի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ լողի ֆեդերացիա՝ մինչև 2024 թվականի հուլիսի 30-ը ներառյալ (հասցե՝ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց, Մ. Խորենացի փ. 1/1, Էլ. հասցե` [email protected]

Հայտը ներկայացնող անձը ՀՀ լողի ֆեդերացիայի կողմից ընտրված լողավազանում պետք է հանձնի նախնական ստուգարք՝ լողալու ունակության մակարդակը որոշելու համար:

Մրցաշարին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա՝ 18 և բարձր տարիքի քաղաքացիները, որոնք չունեն առողջական խնդիրներ:

Մրցաշարին չեն կարող են մասնակցել այն մարզիկները, որոնց անունները ներառված են ՀՀ լողի վարկանիշային աղյուսակում (ռեյտինգ) կամ վերջին հինգ տարիների ընթացքում մասնակցել են ՀՀ լողի առաջնություններին կամ միջազգային մրցաշարերին:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30