Բայրամովը պնդել է, որ Հայաստանի սահմանադրությունը խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտն է

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստում առաջընթաց կա։

«Բաց մնացած հարցերի քանակը զգալիորեն կրճատվել է»,- Թբիլիսիում Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ կայացած մամուլի համատեղ ասուլիսում նշել է նա։

Միաժամանկ նա ասել է, որ Հայաստանի սահմանադրությունում «դեռ մնում են տարածքային պահանջները Ադրբեջանի հանդեպ»։

«Դա մեզ թվում է ամենալուրջ խոչընդոտը գործընթացն ավարտելու ճանապարհին»,- ասել է նա։

Ադրբեջանը չի կարող պահանջ ներկայացնել Հայաստանին՝ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի ստորագրման հետ փոխկապկցելով, այսօր հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանում պետք է հաստատվի խաղաղություն։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031