Ի՞նչ գիտեք, որ հակառակորդն ակտիվացել է. պաշտպանության փոխնախարար

«Պաշտպանության նախարարությունը շատ օպերատիվ արձագանքում է և տրամադրում յուրաքանչյուր տեղեկատվություն»:

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե հակառակորդն ակտիվացել է, ակտիվ գործողությունների է գնում, նա արձագանքեց. «Դուք ի՞նչ գիտեք, որ ակտիվ գործողությունների է գնում»։

Սարգսյանը այդ համատեքստում նկատեց. «Իրականությանը ոչ համապատասխանող տվյալներ են անընդհատ տարածվում, որի վերաբերյալ ՊՆ-ն հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե որևէ խնդիր ծագի, մենք պարբերաբար տեղեկատվություն տրամադրում ենք, ընդ որում՝ ստուգված տեղեկություն»:

Իսկ թե ի՞նչ իրավիճակ է այս պահին սահմանին, փոխնախարարն ասաց՝ եթե սահմանին անհանգիստ իրավիճակ լինի, ՊՆ լրատվականը տեղեկատվություն կտարածի։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031