Զառա Ամատունին` ԿԽՄԿ ներկայացուցիչների` Ադրբեջանում պահվող հայերին այցի մասին

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Sputnik Արմենիային հայտնել է, որ հունիսին ԿԽՄԿ-ի աշխատակիցները կրկին այցելել են Բաքվի կողմից առևանգված և ապօրինի պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի ղեկավարներին:

Բոլորին հնարավորություն է տրվել հեռախոսազանգ ունենալ հարազատների հետ կամ տեսաուղերձ հղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները հունիսին տեսակցել են Ադրբեջանում ձերբակալված հայերին: Այս մասին հաղորդում է Trend-ը, վկայակոչելով Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովային։

Հուսեյնովան այցելության հստակ օրը չի նշել։ Նրա խոսքով՝ ձերբակալվածների հետ անցկացվել են անձնական հանդիպումներ, պայմաններ են ստեղծվել ընտանիքների հետ շփումների համար, ինչպես նաև գնահատվել են նրանց պահման պայմաններն ու նրանց հետ վարվելու կանոնները։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30