Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ կներթափանցի. օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն ինտենսիվ։

Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30