Եվրո-2024․ Ավստրիան հաղթեց Լեհաստանին

Եվրո-2024-ի 2-րդ տուրում D խմբում մրցում էին Լեհաստանի և Ավստրիայի հավաքականները։ Ավստրիացիները հաղթեցին 3-1 հաշվով։

Հանդիպման 9-րդ րոպեին հաշիվը բացեց Տրոները, իսկ 30-րդ րոպեին Պիոտեկը հավասարեցրեց այն։

66-րդ րոպեին Բոմգարտները առաջ մղեց ավստրիացիներին, իսկ 78-ին Առնաուտովիչը անվրեպ իրացրեց նշանակված 11-մետրանոցը՝ հաշիվը դարձնելով 3-1։

D խմբի մյուս խաղում այսօր կհանդիպեն Ֆրանսիայի և Նիդերլանդների հավաքականները։

Աղբյուր  ArmSport.am

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

- Այս թեմայով -